Արտակը ծառից պոկեց մի հաստ կճեպ ու շպրտեց դեպի տղաները։ Նրանք կանգ առան։ Խմբից անջատվեց մի ջլապինդ բազուկներով տղա և մոտեցավ ինձ։ Ես սկզբում նրանից վախեցա, հետո պարզվեց, որ նա ինձնից ուզում է իմանալ քաղաքային խորհրդի հասցեն։ Նա ինձնից գոհ հեռացավ»։
Աշակերտների ուշադրությունը հրավիրելով քննվող բառերին՝ ուսուցիչը պահանջում է ասել դրանց վերջավորությունն ու իմաստները։ Պարզվում է, որ բացառականն ունի ից (ուց) վերջավորություն, և նրա իմաստը անջատումն է։
Ընդ որում, այդ անջատումը պայմանավորված է համապատասխան բայերի իմաստներով։
Բերվում է այդ բայերից մի փունջ՝ հեռանալ, պոկվել, անջատվել, խզվել, զատվել, հանել, կախվել, կորզել, խզել, վերցնել և այլն։ Այս բոլոր բայերի (բառերի) արտահայտած ընդհանուր իմաստը բացառելն է՝ անջատելը, հեռանալը… Ահա թե ինչու է այդ հոլովը կոչվում բացառական։ Պարզ է, որ այն առրկան, որից անջատվում, հեռանում, բացառվում է որևէ բան, քերականության մեջ կոչվում է անջատման խնդիր։ Եվ, հիրավի, անջատման անուղղակի խնդիրը բացառական հոլովի հիմնական կիռարությունն է այլ հոլովով այդ պաշտոնը հանդես գալ չի կարող։ Այս դասանյութը համեմատաբար հեշտ ընկալվողներից է՝ թե՛ ձևի և թե՛ բովանդակության մատչելիության առումով, ուստի նրա ուսուցումը լուրջ դժվարություններ չի հարուցում։ Պարզապես աշակերտների գիտակցությանը պիտի հասցնել այն, որ գոյականը, դերանունը, գոյականաբար գործածվող բառը պիտի ունենա ից(կամ ուց) վերջավորություն և ցույց տա անջատում։ Իսկ ինչու՞ ենք դա ընդգծում․ խնդիրն այն է, որ այդպիսի վերջավորություններ կարող են ունենալ այլ բառեր ևս, որոնք ձևաբանական այլ կարգ են ներկայացնում հատկապես՝ մակբայական (վաղուց, նորից, հնուց, հանպատրաստից, շուտվանից[1], մանկուց և այլն)։
Այնուհետև․ շատ կարևոր է անջատման անուղղակի խնդրի պահանջած հարցերի գիտակցումը (ումի՞ց, ինչի՞ց)։ Լինում են դեպքեր, երբ տվյալ բառն ունենալով ձևի ու բովանդակության
- ↑ Բարբառային է