ներդաշնակություն (այսինքն՝ ունենալով ից (ուց ձևը), անջատումը, սակայն, աղոտ կերպով է դրսեվորում․ հետազոտողն այստեղ կանգնում է երկընտրանքի առաջ․ ի՞նչ պաշտոն է կատարում տվյալ բառը։ Ասենք՝ պատից կախված է Կոմիտասի մեծադիր նկարը․ պատից բառն անջատման խնդի՞ր համարել, թե՞ տեղի պարագա։ Կամ՝ ծառի ճյուղից ոսկոգույն տերևը։ Մեխից կախված է վերարկուս։ Այստեղ, իսկապես, կա թե՛ մեկը։ թե՛ մյուսը։ Դրանց տարբերակումը կատարվում է հարցերի միջոցով․ եթե ինչի՞ց հարցին է պատասխանում, գործ ունենք անջատման խնդրի հետ, իսկ եթե որտեղի՞ց հարցին է պատասխանում՝ տեղի պարագայի։
ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՄԻՋՈՑԻ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԽՆԴՐ․ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ
Նպատակահարմար է այս խնդիրն ուսուցել այնպես, ինչպես մյուս խնդիրները։ Այնպես․ քանի որ միջոցի անուղղակի խնդիրը դրում է գործիական հոլովով, ուստի այդ հոլովն անցնելիս ուսուցիչը պիտի դարձյալ գեղարվեստական խոսքահատվածի հիման վրա է բնակտորը, ընդգծվում են միջոցի անուղղակի խնդրի պաշտոն կատարող բառերը։ՈՒշադրություն են դարձնում այդ բառերի ձևին ու իմաստին, տրվում են համապատասխան հարցեր(ումո՞վ, ինչո՞վ, ու՞մ միջոցով, ինչի՞ միջոցով)։ Այնուհետև աշակերտները երում են զանազան նախադասություններ, որտեղ լինեն միջոցի անուղղակի խնդիրներ: Ասենք՝
- Սուրենը դանակով կտրեց ձմերուկը:
- Հարցեր լուծեցին խաղաղ բանակցությամբ (նման է ձևի պարագային):
- Նա ցանականում է իմ միջոցով կատարել այդ գերծը:
- Կրակից շագանակ մի՛ հանիր ուրիշ ձեռքերով:
Ընդգծվում է այն ճշմարտությունը, որ անձանիշ գոյականներով արտահայտվող միջոցի անուղղակի խնդիրը ձևավորվում է գերազանցապես սեռական + միջոցով կաղապարով, ինչպես. Գրքերն ուղարկեցինք Արամի միջոցով: Աշակերտների միջոցով հավաքեցիք հինգ տոննա մետեղի ջարդոն: Եվ, ընդհակառակն, իրանիշ գոյականներով արտահայտրղ անուղղակի խնդիրը ձևավորում է գերազանցապես հոլովաձևով, ինչպես, ասենք,