տակը ծառից մի հաստ կճեպ ու շպրտեց դեպի տղաները: Նրանք կանգ առան: Խմբից անջատվեց մի ջլապինդ բազուկներով տղա և մոտեցավ ինձ: Ես սկզբում նրանից վախեցա, հետո պարզվեց, որ նա ինձնից ուզում է իմանալ քաղաքային խորհրդի հասցեն:Ես ցոցագրպանիցս հանեցի նոթատետրս, նրանից մի թերթ պատռեցի ու գրեցի հասցեն: Նա ինձնից գոհ հեռացավ»:
Աշակերտների ուշադրությունը հրավիրելով քննվող բառերի՝ ուսուցիչը պահանջում է ասել դրանց վերջավորությունն ու իմաստները: Պարզվում է, որ բացառականն ունի ից(ուց) վերջավորություն, և նրա իմաստը անջատումն է:
Ընդ որում, այդ անջատումը պայմանավորված է համապատասխան բայերի իմաստներով:
Բերվում է այդ բայերից մի փունջ՝ հեռանալ, պոկվել, անջատվել, խզվել, կորզել, խզել, վերցնել և այլն: Այս բոլոր բայերի(բառերի) արտահայտած ընդհանուր իմաստը բացառելն է՝ անջատելը, հեռանալ…Ահա թե ինչու է այդ հոլովը կոչվում բացառական: Պարզ է, որ այն առարկան, որից անջատվում, հեռանում, բացառվում է ուրևէ բան, քերականության մեջ կոչվում է անջատման խնդիր:Եվ, հիրավի, անջատման անուղղակի խնդիրը բացառական հոլովի հիմնական կիրառությունն է, այլ հոլովով այդ պաշտոնը հանդես գալ չի կարող: Այս դասանյութը համեմատաբար հեշտ ընկալվողներից է՝ թե՛ ձևի և թե՛ բովանդակության մատչելիության առումով, ուստի նրա ուսուցումը լուրջ դժվարություններ չի հարուցում: Պարզապես աշակերտների գիտությունը պիտի հասցնել այն, որ գոյականը, դերանունը, գոյականաբար գործածվող բառը պիտի ունենա ից(կամ ուց) վերջավորություն և ցույց տա անջատում: Իսկ ինչու՛ ենք դա ընդգծում. Խնդիրն այն է, որ այդպիսի վերջավորություններ կարող են ունենալ այլ բառեր ևս, որոնք ձևաբանական այլ կագ են ներկայացնում, հատկապես՝ մակբայական(վաղուց, նորից, հնուց, հանպատրաստից, շուտվանից, մանկուց և այլն):
Այնուհետև. շատ կարևոր է անջատման անուղղակի ծնդրի պահանջած հարցերի գիտակցումը (ումի՞ց, ինչի՞ց): Լինում են դեպքեր, երբ տվյալ բառն ունենալով ձևի բովանդակության