Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/73

Այս էջը հաստատված է

Մ. Սարյանն իր հրաշք վրձնով արարել է անզուգական գլուխգործոցներ: Այժմ գյուղատնտեսական աշխատանքները կատարվում են ոչ թե ձեռքով, այլ զանազան մեքենաներով: Ինչ խոսք սխալ չէ գործածել նաև ձեռքի միջոցով, մեքենաների միջոցով ձևերը, բայց ոճական առումով սրանք, անշուշտ, զիջում են հոլովաձևով արտահայտվողներին։ Նշենք նաև որ այդ զուգահեռ ձևերը պիտի կիրառել՝ ելնելով որոշակի նախադասության բնությունից ու էությունից։

Մի նրբություն ևս․ հայտնի է, որ գործիական հոլովով դրվում են նախադասության զանազան անդամներ, ուստի պատահում են դեպքեր, երբ իմաստամերձ և ձևով նման շարահյուսական երկու պաշտոններ կատարող անդամներ առաջացնում են պաշտոնական երկվություն։ Օրինակ՝ միջոցի անուղղակի խնդիրը և ձևի պարագան. ․Նա սովորելով ձեռք բերեց իր գիտելիքները։ տելիքները։

Խաղով եկավ, ախով գնաց Սայաթ-Նովան,
Երգով եկավ, վերքով գնաց Սայաթ-Նովան,
Սիրով եկավ, սրով գնաց Սայաթ-Նովան
Սիրով մնաց Սայաթ-Նովան[1]։


(Հ․ Թումանյան)

Սրանց տարբերակումը կատարվոմ է հարցերի միջոցով․ ինչո՞վ (ինչի՞ միջոցով) հարցերին պատասխանողը, պարզ է, միջոցի անուղղակի խնդրի պաշտոն է կատարում, իսկ ինչպե՞ս հարցին պատասխանող անդամը՝ ձևի պարագայի։ Իհարկե, կան նաև այլ դեպքեր, երբ այդ երկու պաշտոնները հավասարապես դրսևորում են թե մեկի, թե մյուսի բովանդակությունը։ Օրինակ՝ Արամն աշխատելով հասավ մեծ արդյունքի։ Նշվածը հավասարապես (կամ գրեթե հավասարապես) կատարում է և հիմունքի, և պայմանի, և ձևի պարագաների պաշտոններ (ցուցաբերում է նաև միջոցի անուղղակի խնդրի պաշոնը)։

Ուսուցիչը պիտի ուշադրություն դարձնի նաև գործիական հոլովաձևերից մեկի՝ բ-ով վերջացող բառաձևերի ուղղագրությանը, հնչափոխությանը վերաբերող հարցերին, ինչպես, օրինակ,

  1. Ընդգծված բառերի կատարած պաշտոնը հստակ չէ: