Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/76

Այս էջը հաստատված է

Դժվար չէ նկատել, որ այս հարցերը ամենից առաջ անքակտելիորեն կապված են համապատասխան հոլովներին, նրանց ուսուցմանը (բացառական, գործիական): Բացառական հոլովն ուսումնասիրելիս նշում է ոչ միայն այդ հոլովի վերջավորությունը՝ ից, այլև այդ հոլովի արտահայտված ընդհանուր իմաստը՝ անջատումը, որից հետո՝ շարահյուսական հիմնական (անջատման անուղղակի խնդիր) և երկրորդական պաշտոնները. նպատակահարմար է սրանից անցնել միայն ներգործող խնդիրն ու տեղի պարագան, որովհետև առաջինը հակադրվում է ուղիղ խնդրին (հայրը սիրում է իր քաջ տղային, Տղան սիրվում է իր հորից կամ հոր կողմից), իսկ երկրորդի յուրացումի ավելի դյուրին է. բավական է տալ որտեղի՞ց հարցը, և տեղի պարագան հեշտությամբ գտնում ես: Մյուս պաշտոնները կարելի է ուսումնասիրել շարահյուսական այլևայլ պաշտոններ անցնելիս: Ինչևէ, ներգործող խնդրի ուսուցումն սկսելով վերը նշված ձևով, ուսուցիչը պիտի բացատրի ներգործող տերմինի իմաստը: Դրա հարկավոր է բերել համապատասխան օրինակներ.

Բանվորները քանդեցին հին շենքը:

Պատանի բնասերները աճեցնում են զանազան բույսեր:

Աշակերտները հարգում են իրենց ուսուցիչներին:

Հին շենքը քանդվեց բանվորների կողմից:

Զանազան բույսեր են աճեցվում պատանի բնասերների կողմից:

Ուսուցիչները հագվում են իրենց աշակերտներից (աշակերտների կողմից):

Սլաքով ցույց է տրվում մի կողմից ենթակայի գործողության անցումը օբեկտի՝ խնդրի վրա, ապա՝ հակառակը, ուրիշ առարկայի (առարկաների) կատարած գործողության անցումը ենթակայի վրա, այսինքն՝ վերջինիս ներգործվելն այդ «ուրիշ առարկաներից»: Անշուշտ, հպանցիկ կերպով խոսվում է թե՛ հայցական հոլովի, թե՛ ներգործական սեռի բայի, թե՛ ուղիղ խնդրի մասին (հիշեցման կարգով): Ապա բերվում են համապատասխան օրինակներ (տե՛ս վերոհիշյալը)՝ հակադրության եղանակով ներկայացնելով թե՛ մեկի, թե՛ մյուսի արտահայտած միտքը, համապատասխան փոփոխությունները և այլն: Պարզվում է, իհարկե, որ