Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/79

Այս էջը հաստատված է

ներգոյականը: Այժմ ուսումնասիրենք դպրոցական ծրագրով նախատեսված պարագաները, նրանց հոլովական նշանակությունները և ուսուցման հետ կապված հարցերը:

ԳՈՅԱԿԱՆԸ` ՏԵՂԻ ՊԱՐԱԳԱ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Տեղի պարագան ցույց է տալիս գործողության և եղելության կատարման տեղը և պատասխանում ու՞ր, որտե՞ղ (որտեղի՞ց, որտեղո՞վ) հարցերին՝ արտահայտվելով զանազան խոսքի մասերով ու կապական կառուցվածքներով: Մեզ այստեղ հետաքրքրում է նրա գոյականական արտահայտությունը: Եվ այսպես, գոյականը տեղի պարագայի պապաշտոն կատարում է՝ ամենից առաջ տրական հոլովով գործածվելիս (հոլովի հերթականությամբ):

Պարզ է, որ տրական հոլովն անցնելիս ուսուցիչը, հիմնավոր գիտելիքներ տալով այդ հոլովի ձևի ու բովանդակության մասին (այս մասին տե՛ս համապատասխան էջերը), նշում է, որ տրականով կարող է արտահայտվել նաև տեղի պարագան. բնական է, եթե աշակերտն իմանա տրականի վերջավորությունը՝ ի (ին), տեղի պարագայի հարցերիը (ուր,՞ որտե՞ղ), հեշտ է դառնում համապատասխան նախադասություններ կազմելը: Օրինակ՝

Ձյուն էր նստել սարերին ու դաշտերին, քարերին ու ծառերին:

Ձեռքս դրեցի Արամի գլխին:

Պապը թոռանը նստեցրեց ծնկներին:

Մի սեղանի դրված էին Թումայանի հատորները:

Անպայման հարկ է նշել, որ տրականով տեղի պարագան հիմնականում հանդես է գալիս որոշյալ առումով (մասամբ՝ անորոշ առումով):

Մի հետաքրքրական նրբություն. հայտնի է, որ տեղի պարագան ցույց է տալիս գործողողության և եղելության կատարման տեղը, ընդ որում, այդ տեղը անպայման տարածական որոշ «շառավիղ» պիտի ունենա, ինչպես նաև պայմանավորված լինի տվյալ բառի իմաստով: Վերջինով էլ պայմանավորված՝ տվյալ բառը կարող է տեղի պարագայի պաշտոն կատարել ոչ բոլոր հոլովներով: Օրինակ՝ Թվում է, թե դաշտ, տարածություն, անտառ, դասարան և հարյուրավոր այլ բառեր պիտի որ ունենա բոլոր հոլովներով դրվող տեղի պարագաներ, բայց այդպես չէ. այդ (և ուրիշ)