Նոյեմբերյան: Ահա երևաց Կողբը: Գյուղը գթառատ մոր պես ընդունեց իր որդուն»:
Քանի որ անցել (ավարտել) են ուղղական հոլովը, հետևաբար և` նրա կիրառական հիմնական նշանակությունները, ուստի աշակերտները որոշակի գիտելիքներ ունեն ենթակայի, գոյական որոշչի և այլ պաշտոնների մասին: Հայցական հոլովով դրված տեղի պարագայի առումով հարկ է նշել, որ՝
1.այդ պաշտոնը հայցական հոլովում ունի զրո վերջավորություն, այսինքն՝ հանդես է գալիս ուղիղ ձևով.
2. պատասխանում է ու՞ր (դեպի ուր) և որտե՞ղ հարցերին.
3. բայ-ստորոգյալի լրացում է:
Սրանք կիրառելով համապատսխան նախադասություններում՝ պարզ է դառնում հայցականով տեղի պարագան: Բացառականով տեղի պարագայի ուսուցումը համեմատաբար հեշտ է. աշակերտներն արդեն գիտեն այդ հոլովի վերջավորությունները (ից, ուց), գիտեն նաև նրա հոլովական իմաստն ու շարահյուսական պաշտոնը, որը բացառականի (անջատման անուղակի խնդիրր): Գիտեն նաև տեղի պարագայի հարցերը: Ուրեմն՝ ուսուցիչը միայն պիտի ավելացնի, որ որտեղի՞ց հարցը (ցուցական, հարաբերական դերանունները՝ գոյականաբար գործածությամբ) տալով՝ հեշտությամբ կարելի է գտնել բացառականով դրված տեղի պարագան: Այսպես. որտեղի՞ց է գալիս (սարից, գյուղից, Կիևից, քաղաքնեներից դերանունները՝ գոյականաբար գործածությամբ) տալավ՝ հեշտությամբ կարելի է գտնել բացառականով դրված տեղի պարագան:Այսպես.որտեղի՞ց է գալիս(սարից, գյուղից,Կիևից,քաղաքներից, Ճապոնիայից, դաշտից…): Օրինակ՝
1. Զբոսաշրջիկները վերադարձան Գառնիից:
2.«Քաղաքներից ու գյուղերից, ստեպներից հեռու ու մոտ, նրանք եկել էին նորից հուսավառված ու կրակոտ» (Ե.Չ):
3.Սևանա լճից որսացինք մի քանի տեսակ ձկներ:
4.Աշոտը գրպանից հանեց նամակն ու սկսեց կարդալ:
Գործիականով դրվող տեղի պարագայի ուսուցումը ևս շատ հեշտ է, որովհետև արդեն ուսուցվել են այդ հոլովի և՝ վերջավարությունը, և՝ հոլովական իմաստը, և՝ նշանակությունը: Մնում է ընդգծել, որ գործիականով արտահայտվող տեղի պարագան պատասխանում է որտեղո՞վ հարցին (դարձյալ գոյականաբար գործածություն), ինչպես՝ ճանապարհով, սարերով, քաղաքով, գյուղամիջով, աշխարհով, երկրով և այլն: Օրինակ՝