Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/82

Այս էջը հաստատված է

1.Աշխարհով տարածվել է նրա անունը:

2.Զորքը անցավ լեռներով, սարերով ու ձորերով:

3.Մենք Սևանով մտանք Դիլիջանի ոլորապտույտները:

4.Ընդարձակ պողոտայով շարժվում էր շքերդի ծովը:

Այն էլ պիտի նշել, որ գործիականով դրվող տեղի պարագան համեմատաբար սակավ կիրառություն ունի, քան մյուս հոլովներով դրվողները:

Այնուհետև. գործիականում տեղի պարագան կարող է իմաստային երկվություն ցուցաբերել, տարբերակումը կատարվում է ամենից առաջ հարցերի միջոցով. տեղի պարագան պատասխանում է որտեղո՞վ հարցին և առանձնանում մյուս պաշտոններից:

Ներգոյականով տեղի պարագան ևս շատ հեշտ է ուսուցել նախ՝ ներգոյականը հենց տեղի պարագայի հոլովն է, երկրորդ՝ ում վերջավորությունը «հուշում է» այդ պաշտոնի առկայությունը (բաժանում, ափսեում, գյուղում, քաղաքում, դաշտում, լեռներում, աշխարհում...): Օրինակ՝

1.Աշխարհում մոտ 6 միլիարդ բնակիչ կա:

2.Սրտումս եմ պահում հայ քաջորդիների անունները:

3.Դարակում դրեց «Սամվելն» ու փակեց այն:

Որոշ գոյականների ներգոյական հոլովաձևեր կարող են շփոթության տեղիք տալ, ձևի, ժամանակի ու տեղի պարագաները ոչ ճիշտ արժեքավորելու հիմք, ինչպես, ասենք, նա քթում է խոսում, Արամը երազում[1] էր տեսել իր իղձերի իրականացումը: Սրանք զանազավնում են ամենից առաջ հարցերի միջոցով, այդ պաշտունները մեկը մյուսով փոխարինելու հիմունքի գործադրմամբ և բառիմաստների տարբերություններով:

ԳՈՅԱԿԱՆԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՊԱՐԱԳԱ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

«Գոյականը՝ տեղի պարագա» թեման մեկնաբանելիս նկատեցինք, որ շարահյուսական այդ պաշտոնը լիովին արտահայտվում է տրական, հայցական, բացառական, գործիական, ներգոյական հոլովներով: Հարկ է նշել, որ ժամանակի պարագան տեղի պարագայի համեմատությամբ իր կիրառական ու արտահայտության

  1. Ավելի շատ ժամանակի պարագա է