Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/84

Այս էջը հաստատված է

Նրանք նայում են կապույտ երկնքին, և տղաներին թվում էր, թե երկինքը մի անհուն օվկիանոս է (քերականական հանգում)]․

3․ հիմնական պաշտոն․ տրականի հիմնական պաշտոնը, ինչպես ասվել է, հանգման անուղղակի խնդիրն է։ Երկրորդական պաշտոններից ուսուցվում են նաև տեղի ու ժամանակի պարագաները։ Ելակետը նույնն է՝ հոլովական ձևով պարագաների ուսուցման ժամանակ տվյալ պաշտոնի ընտգծումը՝ նրա իմաստի և հարցի խոր հաշվառմամբ։ Այս հանգուցային հարցերի շուրջ կատարելով համապատասխան վարժություններ՝ հեշտ է ուսուցանել և «մարսեցնել» նաև ժամանակի պարագան։ Վերջինս լավ յուրացնել տալու համար տվյալ գոյականը պիտի հոլովել հարացույցի բոլոր հոլովներով ու հոգնակի թվով որոշակիորեն հաստատելու այն իրողությունը որ ժամանակի պարագան, արտահայտվելով գոյականով լայնորեն չի գործածվում, ինչպես, ասենք տեղի պարագան։ Օրինակ Մարտին գնալու ենք էքսկուրսիա։ Ընդգծվածը միայնակ, իբրև ժամանակի պարագա գործածվում է նաև բացառականով բայց ոչ մյուս հոլովներով։ Խոսքը իհարկե, չի վերաբերում կապական կառուցվածքներին, որոնց մասին ընդարձակ խոսք կլինի իր տեղում։ Անգործածական է նաև նրանց (և նմանների) հոգնակի («մարտերն» «մայիսներն» և այլն)․

բ․ Հայցական հոլովով ժամանակին պարագան ևս լայնորեն չի գործածվում։ Ընդ որում, գործածվող բառերն էլ, որոնք անշուշտ պիտի ունենամ ժամանակային իմաստ ցուցաբերում են մակբայական հատկություն։ Օրինակ՝ Այդ տարի «Արարատ» ֆուտբոլային թիմը հասավ լուրջ հաջողության։ Վաղը ես հանդիպելու եմ վաղեմի ընկերոջս։ Այսօր Երևան ժամանեց ֆրանսիական մեծ նկարիչ Գաոզուն։

Դժվար չէ նկատել, որ նշվածները զուրկ են հոլովական որոշակի ձևերից և հոգնակի թվից։ Իսկ դա նշանակում է, որ ժամանակային իմաստը նրանց մոտենցնում է մակբայներին։ Հայցականով ժամանակի պարագան լավ յուրացեել տալու համար դարձյալ պիտի ընդգծվել այդ հոլովի ձևը (անվերջավոր), նոր միայն սովորցնել այդ պաշտոնը, դրվում է հայցական հոլովով՝ հաշվի առնելով տվյալ պաշտոնի ունեցած բառիմաստը և հարցը։ Հայցականով դրվող շարահյուսական բոլոր պաշտոնները