Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/92

Այս էջը հաստատված է

—Ա՛յ սիրելի բարեկամ, դու պիտի տոմս ձեռք բերելու մասին մտածեիր մի քանի օր առաջ:

— Մտածել եմ, ընկեր ջան, բայց չես պատկերացնում, թե որքան զբաղված եմ եղել:

Քանի որ տարրական դասարաններում կոչականի մասին աշակերտները որոշ գիտելիքներ են ստացել, ուստի չեն դժվարանում 5-րդ դասարանում այն սովորելիս: Որովհետև կոչականն ունի ընգծված հնչերանգ, ուստի միանգամայն որոշակի են դրսևորվում կոչականի էությունն ու դերը, իսկ 7-րդ դասարանում հիմնավորապես յուրացնում են կոչականն ու նրա կետադրությունը: Այս դասարանում ևս կոչականի ուսուցումը պիտի կազմակերպել բնագրի վրա աշխատանք կատարելու եղանակով: Ընդ որում, բնագրում գտնում են այն բառերը, որոնք ցույց են տալիս, թե խոսողն ում է դիմում: Այնուհետև գտնում են կոչականի արտահայտությունը՝ շեշտը դնելով կոչականի հնչերանգին ու կետադրությանը, ապա՝ շարադասությունը: Կոչականին առնչվող հարցերը բացատրելիս ուսուցիչը պիտի հատկապես կանգ առնի հետևյալ հանգուցային կետերի վրա.

1. Կոչականն արտահայտվում է գոյականով, որովհետև ցույց է տալիս առարկա, որը կարող է գործածված լինի եզակի կամ հոգնակի թվերով: Ընդ որում, կոչական-գոյականն անձնանիշ է լինում, երբեմն իբրև անձ գործածված իր (Ձեզ մոտ եմ գալիս, լեռնե՛ր հայրենի):

2. Կոչականը կարող է գործածվել միայնակ կամ լրացումներով. լրացում+կոչական կաղապարը կազմում է կոչական կապակցություն (իմ շատ սիրելի՛ որդիներ, ձեզ է վստահված մեր հայրենիքի ապագան):

3. Կոչականը կարող է լինել նախադաս, միջադաս, վերջադաս (Բարի կամքի տե՛ր մարդիկ, սրբությամբ վերաբերվեցեք խաղաղության գործին, խաղաղության գործին, կամքի տե՛ր մարդիկ, սրբությամբ վերաբերվեցեք, Սրբությամբ վերաբերվեցեք խաղաղության գործին, բարի կամքի տե՛ր մարդիկ):

4. Կոչականն ունի շեշտված հնչերանգ, որի շնորհիվ էլ գրավոր խոսքում նախադասության անդամներից անջատվում է ստորակետով (միջնադասը՝ ստորակետներով):

5. Կոչականը հոդ չի ստանում (բացի ս ստացական հոդ