Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/94

Այս էջը հաստատված է

կոչական թեման կարելի է մանրամասորեն ուսուցել։ Իսկ թե ինչպիսի վարժություների կարելի է հանձնարարել, ուսուցիչն այդ հարցում ազատ է (նա կարող է օգտվել նաև վարժությունների այն համակագից, որ տվել է նախորդ թեմաներից):

ԳՈՅԱԿԱՆԸ՝ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԲԱՌԵՐ. ՈՒՍՈՒՑՈՒՄԸ

Ակամայից թվում է, թե գոյականը և միջանկյալ[1] բառերն իրար հետ ոչ մի առնչություն չունեն: Դա ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է իսկական կամ բուն միջավայրերին, որոնք զուրկ լինելով նյութական բովանդակությունից, կատարում են միայն խոսողի վերաբերմունքն արտահայտող բառերի գործառույթ: Բայց երբ գործ ունենք այսպիսի բառերի հետ, որոնք, արտահայտելով գոյականով, լրացնում, մեկնաբանում, պարզաբանում են նախադասության այս կամ այն անդամի իմաստը, նրանց թարգմանությունն են կամ լրացուցիչ տեղեկություններ են հաղորդում այդ անդամների վերաբերյալ, դրանք ևս միջանկյալ են համարվում՝ սերտ կապ ունենալով գոյականների հետ:

Այս առումով էլ «Միջանկյալ բառեր և բառակապակցություններ» թեման անցնելիս հարկավոր է բերել համապատասխան բնագիր, որի միջոցով էլ պետք է մեկնաբանել այդ երևոիյթը: Ահա օրինակ. «Համբարձումը (ընկերդ) երեկ եկել էր մեր տուն (Զեյթուն): Խնդրում էր նոր գնած գիրքս (Պ. Սևակի «եղիցի լույսը»): Իհարկե, տվեցի գիրքը՝ խնդրելով վերադարձնել շուտ, որովհետև ինքս էլ չէի կարդացել մինջև վերջ: Նա խոստացավ (եղբորս ներկարությամբ) կաատարել խնդրանքս»;

Աշակերտների ուշադրությունը հրավիրում է հետևյալ կետերի վրա.

1.փակագծում գործածվող բառերի հնչերանգի և դերի հարցին. հիրավի, այդ բառերը արտաբերվում են մոտավորապես կես տոն ցածր, որովհետև քերականական կապի մեջ չեն նախադասության անդամի հետ (չեն ստեղծում լրացում-լրացյալի կապակցություն) և ունեն ոչ թե քերականական դեր, այլ՝ հիմնականում ոճական նշանակություն: Իսկ դա նշանակում է, որ այդ բառերը կամ բառակապակցությունները նախադասության համա

  1. Հասկանալի պատճառով չենք գործածում ներդրյալ տերմինը