պատասխան անդամների վերաբերյալ լրացուցիչ փաստերն հաղորդում են տալիս, մեկնաբանում նրանց ով կամ ինչ լինելը, էությունը ճշտում-լրացնում, կողմնակի բացատրություն տալիս և այլ, և այլն:
2. Այդ բառերը (ոչ բոլոր), ազատվելով իրենց երկրորդական դերից ու նշանակությունից, կարող են գործացվել քերականական գործառույթով ևս: Այս պարագայում փոխվում են նրանց հնչերանգը և կատարած պաշտոնը. վերանում փակագծերը, ստեղծվում են քերականական կապ դրանց և այլ անդամների միջև: Մի խոսքով՝ այդպիսի միջանկյալները վերածվում են քերականական սովորական անդամների: Այս բոլորը ցույց են տրվում նախապես ընտրված բնագրում եղած օրինակների միջոցով: Եվ, իսկապես, ազատվելով փակագծերից և քերականական համապատասխան կարգեր ստանալով՝ այդ բառերն «օգտվում են» նախադասության լիիրավ անդասների «իրավունքներից»: Տվյալ դեպքում ընկերը դառնում է բացահայտիչ (նշանակում են համապատասխան կետադրական նշաները), Զեյթունը՝ տեղի պարագա, Պ. Սևակի «Եղիցի լույսը»՝ դարձյալ բացահայտիչ, իսկ եղբորս ներկայությամբ-ը՝ ձևի պարագա:
3. Դրանց տարբերություններ լիովին ընդգծվում են, ընդ որում, միջանկյալ բառերը խոսողը մեջբերում-կիրառում է բացարձակապես երկրորդական, լրացուցիչ, օժանդակ, ոճական նկատառումներով. դրա համար էլ գործածողը դրանք առնում է փակագծերի մեջ՝ կտրելով քերականական հիմքից ու նշանակությունից, մինչդեռ եկրորդ դեպքում այդ բառերը նաև կիրառում է քերականական նպատակով, ինչպես նախադասության գլխավոր կամ եկրորդական անդամ:
4. Դրանց ոճական կողմը ևս պիտի ընդգծվի ըսկ արժանվյուն, նշվի, որ միևնույն գոյականը կիռարվելով խոսքում (գրավոր կամ բանավոր), խոսքը դարձնում է մանվածապատ, ճապաղ, անհետաքրքիր ու ոչ գրավիչ: Այս իսկ պատճառով էլ դրանք իրավացիորեն առնվում են փակակծերի մեջ՝ ձեռք բերելով միանգամայն լրացուցիչ, եկրորդական դեր:
Պետք է նշել, սակայն, որ դրանց շատ գործածությունը չպետք է չարաշահել՝ էջերը լցնելով փակագծերով ծանրաբեռնված միավորներով: Դա ևս ոճական անհարթություն է ստեղծում