Էջ:Խոսքի մասերի շարահյուսական կիրառությունները (Sintactic usage of parts of speech).djvu/98

Այս էջը հաստատված է

-Արամե։

– Ու՞մ ես շատ սիրում։

– Մորս։

–Որտե՞ղ է նա ապրում։

–Կողբում։

4․Պատասխանական թերի նախադասություններն ունեն ոճական կարևոր արժեք, նրանք խոսքը դարձնում են կարճ, դիպուկ, շարժուն, գեղեցիկ, խնայում են տեղն ու ժամանակը։

Ահա սույն հարցերը մանրամասն վերլուծելով, համապատասխան դասարանական ու տնային աշխատանքները կատարել տալուց հետո, աշակերտները կյուրացնեն այն թերի նախադասությունը, որն արտահայտված է գոյականով։

Երկու խոսք անվանական անդեմ նախադասությունների մասին։

Այս թեման ուսումնասիրվում է 7–րդ դասարանում՝ պարզ երկկազմ նախադասություններն անցնելուց հետո։ Սա նշանակում է, որ աշակերտները որոշակի գիտելիքներ ունեն նախադասության, նրա հիմանական հատկանիշների, պարզ նախադասությունների կազմության մասին և այլն։ Անվանական անդեմ նախադասություններն ուսումնասիրելու ժամանակ ուսուցիչն ասում է(հիշեցնում է), որ նախադասությաան բնորոշ հատկանիշներից ամենակարևորն այն է, որ նրանք ունեն ստորոգում(և հնչերանգային ավարտվածություն), հետևաբար որոշ բառեր, գտնվելով խոսքային որոշակի իրադարձության պայմաններում, կարող են հաղորդակցության ոլորտում ձեռք բերել նաև նախադասության արժեք՝ նշելով առարկայի, երևույթի, իրողության առկայությունը։ Ընդ որում, ստորոգման միջոց կարող է ծառայել նրանց որոշակի հնչերանգը, որ գրավոր խոսքում արտահայտվում է կախման կետերով կամ վերջակետով, համապատասխան հնչերանգի թելադրմամբ էլ՝ շեշտ, բացականչական նշան կամ հարցական։ Այսպես, օրինակ՝ Ահա Երևան… ծերն ու հնամենի քաղաք։ 1915 թվական… եղեռն։ անթիվ, անհամար անմեղ զոհեր… Կոմիտաս, Սիմանթո, Վարուժան, Զոհրապ։ Լռությու՜ն, լռությու՜ն, երեխանե՛ր, ուշադրությու՛ն, ընկերներ։

Այս թեման լավ հասկացնելու համար ուսուցիչը բերում է գեղարվեստական բնագիր՝ հագեցված անվանական անդեմ նախադասություններով