Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/11

Այս էջը հաստատված է
ՍԵՐ

Ա


Դուն՝ անչափ եզերք.
Ես՝ ծով ալիքվող,
Որքան հեռանամ
Ձեզ կուգամ կրկին
Քեզի փարելու
Երգով խնդագին,
Քեզ համբուրելու
Կարոտով խորին։
Դուն՝ ցամաք, ես՝ ծով,
Դուն կարոտ ինձի.
Ես կարոտ քեզի՝
Մեկ ենք իրարմով։
Վերք կուտանք թեև
Բայց երգ ենք հավետ,
Մեզ վախճան չկա.
Ու թե վախճանինք
Գտնվի՞ պիտի
Միտքի կայծ մը լոկ,
Որ ըսեր—ավա՜ղ.
Ալ սերը մեռավ։

Ես չեմ հավատար
Սիրո վախճանին։

Վառնա, 1962