Գիշեր ըլլալ ցանկացի,
Որ պարուրեմ քեզ ինձմով,
Որ արևի մը փոխան
Հազար աստղեր քեզ ցույց տամ.
Որ գիշերին մեջ լռին
Հոգիդ է լեցվի աստղերով,
Ըմպես խորհուրդը երկնի
Ձգտի հոգիդ բարձրերուն.
Գիշեր ըլլալ ցանկացի
Ոչ թե լույսեն փախչելու,
Լույսին ձգտելու համար,
Գիշերին մեջ ես ճանչցա
Լույսին հմայքը անմար։
Վառնա