Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/15

Այս էջը հաստատված է

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ


Երբ փոքր էինք, ձմեռ օրով
Կը նստեինք շուրջն հանիիս,
Որ գեղգեղեր հարազատաձայն
Հեքիաթներու բլբուլն իրմով,

Կնստեինք ասպետական
Ձին բոցաբաշ ու թևավոր,
Կվարեինք ապերասան,
Դևը կըլլար թավալգլոր,

Կտիրեինք երջանկության
Գերեվարված մով թռչունին,
Ու սեղմելով գայն մեր կուրծքին
Մշիկ, մշիկ կննջեինք։

Բայց զարթնելով առավոտյան
Դառնակսկիծ մենք կուլայինք,
Նանի, ո՞ւր է, հարց կուտայինք
Մով բլբուլը մեր հազարան…

Վառնա, 1961