Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/23

Այս էջը հաստատված է

* *


Կիջնե անձրև մը համեցած
Որ կը գրկե ծաղիկ ու ծառ,
Ծաղիկ ու ծառ ահա կըմպեն
Սերն ամպերուն դողդողալեն։

Ու զույգ մ’ահա սիրով խորին
Ձուլված ծառին, ծաղկին, հովին,
Հուշիկ մաղվող անձրևին տակ,
Կապրի սիրո պահն անպարփակ։

Ապրիլ 1959