Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/33

Այս էջը հաստատված է

* * *


Անծայրածիր հերկ է կարծես երկինքն իմ դեմ
Ու աստղերը ցորյաններն են իր դեղնավարս,
Ջինջ կապույտի թագուհին է արևն հրկեզ,
Ու դաշտերուն գիշերապահ՝ լուսինն հավերժ։

Ես արևին ու կաթ լուսնին կնախանձիմ,
Անոնք՝ փիրուզ իմ Սևանին, Երևանին,
Ես կձգտիմ առտվան շող Արուսյակին,
Ան կնայի Ախթամարին, երազ Վանին…

Արև, աստղեր դուք աշխարհներ անծայրածիր,
Ձեր դեմ բաց է մոլորակն այս հազարբուրյան,
Բայց ուր էր, թե բնակիչն այս հողագնդի
Ձեզ չհասած, սահմաններն իր բանար համայն։

Փարիզ, 1964