Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/38

Այս էջը հաստատված է

Երբ քալեցիր տոտիկ֊տոտիկ,
Ըսի՝ ելավ տոհմը Հայկի.
Երբ խոսեցար հատիկ-հատիկ,
Այցի եկավ Մաշտոցն ինձի.
Այսօր, թալիկ, երբ բարեհունչ
Կերգես երգեր հայրենական,
Ես ձայնիդ մեջ արդեն կը զգամ
Անմահությունը հայության։