Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/41

Այս էջը հաստատված է
ԺՊԻՏ ԵՎ ԱՐՑՈՒՆՔ

Հյուլե մը միայն աշխարհի վրա՝
Ու աշխարհ ամբողջ, բալիկ սիրական,
Մազերդ արձակ, կը ննջես ահա
Այնպես անխռով, այնպես դուրեկան։

Ու մերթ կը ժպտիս, ու մերթ դուն կուլաս
Քունիդ մեջ, բալիկ, իմ սեր, իմ անգին,
Բայց գիտե՞ս արդյոք, որ մայրդ ու ես
Կուզենք, որ ժպտիս քնած, արթմնի,

Ու միայն, մի այն երազիդ մեջ լաս։

1959