Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/61

Այս էջը հաստատված է

ՍԻՐՏ ԻՄ


Փարիզահայ նկարիչ ընկերներուս՝
Թորոսյանին, Տատրյանին, Սանուկյանին


Մի՛ պայթիր, սիրտ իմ, դու այս մեծ ցավից,
Ամեն ցանած սերմ չի կանաչելու,
Մեն մի կայլակը քո ջինջ քրտինքի
Չի վերածվելու մրգերի հասուն,
Երբ կյանքն է անդուլ, անդադրում հոսում
Ոչ մի այն շոյող զեփյուռի միջով,
Այլ շաչող, սուլող փոթորկի ներքո։

Սիրտ իմ, լարվիր դու, հրավառվիր դու,
Պարտության լացից դու չես հովանա,
Որպես սերմանող կանգնիր հովի դեմ,
Կանգն իր փոթորկի ու շոգի առաջ,

Իմացիր, միայն սերմդ է կենսալի,
Ու ցանիր, ցանիր, թող ցանքդ երկարի
Մոլորակների անհունը մինչև,
Թող կյանքդ լինի բերքիդ պես հուռթի.
Մեռնող հունտերի համար դու ցավիր
Բայց լավ իմացիր, օ՜, սիրտ մարդկային,
Ամեն ցանած սերմ չի կանաչելու,
Քո տված բերքով երգիր ու հարբիր։

Փարիզ, 1964