Մութը ծածկեց լեռ ու կածան, Մութը ծածկեց անտառ ու ձոր, Վարագույրով հսկայական Քաղաքները ծածկեց հզոր։ Մութը կարծեց ըլլալ արքա Ու ժպտեցավ մութ ժպիտով, Չխորհեցավ սակայն, որ կա Մարդն արարիչ իր լույսերով…