Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/64

Այս էջը հաստատված է
ԸՆԿԵՐ

Տ. Գ-ին


Կը հավատամ, հին ես այնքան
Երկրի վրա մարդը որքան,
Հազար անգամ տեսած եմ քեզ
Քարե դարին արևակեզ։

Խիզախությանդ քու վկա
Կան քանդակներ գազաններու,
Նետերուն դեմ ոսոխներու
Բարձրացած ես որպես վահան։

Պատերազմի բոցին դիմաց
Զոհած ես կյանքդ ուրիշին տեղ,
Հազար անգամ մեռած ես, բայց
Հասած դարին արևագեղ,

Բայց ե՞րբ, բայց ե՞րբ, այդ ո՞ր դարին,
Կրցար ըլլալ այսքան հզոր,
Այսքան գերող, իմաստ ալի,
Ե՛վ այսքան հին, և՛ այսքան նոր։

Այդ մեր դարուն միայն, գիտեմ,
Վերածնար հանկարծ կարծես,
Այս բարձունքին հասար վսեմ,
Դարձար և՛ ջերմ, և՛ լուսերես։