Էջ:Կանաչ Տառեր, Թորոս Թորանեան.djvu/7

Այս էջը հաստատված է
ՎԱՅՐԻ ԾԱՂԻԿ


Աղջկա մը ալպոմին


Այնքան աղվոր, այնքան աղվոր, աղվոր ես դուն,
Անձրևեն վերջ, սա դաշտին մեջ, վայրի ծաղիկ,
Որ դիմացի անտառն ամբողջ քեզմով գինով,
Կը փսփսա դեռ չլսված խոսքեր սիրո։

Այնքան աղվոր, այնքան աղվոր, աղվոր ես դուն,
Որ արևի շողերուն տակ, վայրի ծաղիկ,
Դուն ալ կարծես արև ըլլաս գետնեն բխած,

Ծառերն համակ քեզ կը նային սոսափելեն,
Կարծես կուլան հուշիկ, հուշիկ, վայրի ծաղիկ,
Այնքան մոտիկ, բայց և անհաս գեղեդ հարբած։

Վայրի ծաղիկ, անտառը այս քեզմե հեռու,
Հիմա արդեն կախարդանքի դողով Է լի։