Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/104

Այս էջը սրբագրված է

Սխքա գյուղեն անցանք։Այստեղ ալրաղաց մը կար։Հասանը իջավ մեքենայհն ու կանչեց հեռվհն ցախ բերող լաճ մը։Տղեկը մոտեցավ։

—Անունդ ինչ է։ —Օսման։ —մեզի հետ կուգաս,Օսման,այս կողմերը հայկական վանք մը ըլլալու է Վարագ անունով,այս մարդոց ցույց տանք․քեզի դրամ կուտան,շատ դրամ․․․

Վանք մը լսած եմ,անունը չեմ գիտեր,այս ճամփուն վրա ըլլալու է,կուգամ։ Շալակի բեռը ծառի մը տակ դրավ,խնչեց,թքեց,ճպոտ մը ձեռքը՝ մեր մոտ բարձրացավ։ Մեքենան սուրաց ոչ այնքան տանելի ճամփայեն։Բավական առաջանալե վերջ,մեր աջ կողմը կամուրջ մը նկատեցինք․ —Էսկի,էսկի․․․(հին,հին․․․) Իջանք։Զարմանալի հսկա կամուրջ մըն էր։Երկու հարկանի կամուրջը կյանքիս մեջ տեսած չէի։Երկրորդ հարկին վրա սենյակի մեծությամբ բաց տարածություններ կային․այս մասը տեղ-տեղ փլած էր ու ճեղքված։Անպայման երկրաշարժ մը պատահած ըլլալու էր։Կամուրջը կառուցված էր վիթխարի ժայռաբեկորներով,տաշվա հսկա քարերով։նոր ժամանակի գործ չէր երևեր։Հասանն ու օսմանը ոչինչ գիտեին կամուրջին մասին,վարեն կհոսեր գետեր մը հոգնած,դանդաղելեն։Դարձանք կամուրջին աջ ու ձախ կողմերը․ոչ մեկ արձանագրություն։ՈՒրարտական շրջանեն ըլլալու է,մտածեցինք ու շարունակեցինք մեր ճամփան։ —Օսման,հապա այդ գետակին անունը ի՞նչ էր և կամուրջեն վեր բարձրացող լերան։ —Ջուր է ու լեռ։ —Անուն չունի՞։ —Չեմ գիտեր։ Հասանն ալ չէր գիտեր։ Կես ժամեն ավելի սուրալե վերջ հասանք գյուղ մը։ Քեոշեպաշ գյուղն է, ըասավ Օսման։ Այստեղ Հարցուցեք ձեր փնտռածը․ հայոց վանքը այստեղ է, գիտեմ։