Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/12

Այս էջը սրբագրված է

ներս կմտնեին «համբուրելու համար Վանն ու Վանա ծովը տեսած իմ աչքերս, Այգեստանն ու Արտամետը տեսախ իմ աչքերս»։ Կուզային Արևմտյան Հայաստանի շատ քաղաքներեն խորհրդային Հայաստան հաստատված ու անոր արևին տակ հասակ առած մարդիկ, հարցեր կուտային, հուզումով կլսեին, ախ մը քաշելով դուրս կելլեի։ Կուգային սասունցիներ՝ պարսավ մը արձակելու երեսի, «լավ մինչև Վան գացած ես, Աստված հետդ եղավ․ ինչու հեռու էր Սասուն, որ ափ մը հող ալ այդտեղեն չես բերած»։