Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/120

Այս էջը սրբագրված է

ըսեր այս առավոտ, կներկայանաք քաղաքի գլխավոր ոստիկանապետին, արտոնություն կառնեք ու հետո Թաքսի մը ու վերջ։Անին միայն հիսուն քիլոմետր հեռու է կարսեն։

Ես հազիվ կլսեմ թուրքին ըսածները։ Կմտածեմ զբոսաշրջիկության զարգացման մասին, եվրոպացիներու մասին, տնտեսական շահերու ճիվաղային բարդույթի մասին։

Հայը պիտի երկներ, կառուցեր, հրածագործեր։ Թուրքը պիտիկողոպտեր, ջարդեր, փլցներ։ Անդիտ եվրոպացին գործակցող խարդավանքով մերթ կեղծ տրտմության դիմակ հագներ, մերթ քիթին տակեն ժպտեր, մինճչև որ ազգ մը ամբողջ, հայրենիք մը ամբողջ, դարավո՜ր, դարավո՜ր, հայրենիք մը անճիտվեր իր ժողովուրդեն, ու ժողովուրդը ինքը անճիտվեր, որպեսզի 20-րդ դարու չորորդ քառորդին նույն եվրոպացին, արդեն մոռացած մեր սպանդը, գար այցելության մեր տապալած կոթողներուն, որպես զբոսաշրջիկ ու բարձրաձայն իր հիացումը հայտներ։

Բայց դարձյալ ու դարձյալ այդ զբոսաշրջիկության շահը հոսեր թուրքին գրպանը։

Կոթողները մերն են, իսկ անկե բխոտ նյութական արդյունքը՝ թուրքերուն։