Մեր սրտի ջուր, մեր ձեռքի թուր, մեր հոգու լար հայոց լեզուն։
Ո՞ր հայը ներքին ալեկոծում մը չապրիր դիտելով «Արա Գեղեցիկը».— Չեմ դավաճանի իմ Նուարդին։
Արայի հոգիեն արձակված աղաղակը հայ ժողովուրդն իսկ է։ Լավ կհիշեմ մեր վեճը Երևանի փողոցներուն մեջ պոլսահայ հայտնի քաղաքական գործիչ, բանաստեղծի մը հետ, որ դուրս գալե հետո Սունդուկյանի անվան թատրոնեն, ազգայնամոլ գործ հռչակեց Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկը»։
Գեղեցիկին իմաստը լավ ըմբռնող պոլսահայ բանաստեղծին կրցա ըսել միայն.— Եթե Զարյանն ալ ազգայնամոլ Է, ալ աշխարհի վրա կոմունիստ չկա, այս մեկ։ Երկրորդ, հայը եթե նույնիսկ տեղ մը ազգայնամոլ ըլլա, այդ ոչ֊ոքի կվնասե, առավելագույնը ինքնապաշտպանության միջոց մըն է Խորհրդային Միության ամենեն հին թատրոնը ունեցող ժողովուրդին համար, Էվրիբիտեսի ողբերգությունը՝ «Բագոսուհիները», Քրիստոսե առաջ Արտաշատի մեջ ներկայացրած ժողովուրդին համար։
Իսկ վախնալու պատճառներ ունինք գերմանական ազգայնամոլությունեն, որ ծնավ Հիթլերը, չինական ազգայնամոլությունեն, ամերիկյան ազգայնամոլությունեն, ռուս մեծապետական շովինիզմեն, որուն արմատները տակավին չորացած չեն՝ ակառակ սոցիալիզմի կիսադարյան կյանքին։
Նաիրի Զարյանի կնոջ՝ Անժելա Ստեփանյան արձակագիրին խնդրանքը նույնպես անպատասխան չէի կրնար թողուլ։
Խառակոնիսցին ալ իրավունք ուներ իր շիրիմին մեջ զգալու հայրենի արժամաբար կորսված հողին ուժը, անոր ջուրեն իր պապակը հագեցնելու։
Քանի որ հեռախոսերով սկսանք, կարելի չէ մոռանալ վաղարշապատցի մեր տաղանդավոր արձակագիրը՝ Ռաֆիկ Արամյանը․— Սիրելիս, Մկրտիչ Խերանյանը կճանչնա՞ս։ Այո՛, կըսեմ, ժամանակին քիչ մը բանաստեղծ էր, իրմե տող մըն ալ կհիշեմ․
Հնչեցեք իմ երկրի շեփորներ։