Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/158

Այս էջը սրբագրված է

Ուր ճառագայթ ու քամի,
Շինող, քանդող, կկռվի՜ն:

Ճակատամարտն այս արդյոք
Պիտի մինչև ե՞րբ տևե:
Ո՞ւնի վախճան, ունի՞ վերջ,
Երբ կառուցող է մեկը,
Մյուսը քանդող անընդմեջ:


ԱԽ, ԵՐԱՆԻ



Ախ, երանի գետ ըլլայի
Եվ հոսեի դար ու դարեր,
Դար ու դարեր ջուր բաժնեի
Ծարավներու և կարևեր:

Դար ու դարեր ափերս զով,
Դալարիքով զարդարեի,
Վազքեզ հոգնած հասնեի ծով,
Ալիքվեի, ծովանայի:

Ջերմ համբույրեն արեգակի
Երկինքն ի վեր բարձրանայի,
Դառնայի ամպ, հետո անձրև
Ու մաղվեի, գետ դառնայի...

Այսպես անվերջ հոլովվեի...


ԶՈՒՅԳ ՄԸ ԿՈՇԻԿ ՈՒ ՄԱՏԱՆԻ ԵՎ ԶՈՒՅԳ ՄԸ ՕՂ



Սեղանին մոտ զույգ մը կոշիկ
Հորանջելեն զո՞վ կսպասե:
Մատանի մը սեղանին վրա
Դարձած հարցում զո՞վ կսպասե: