Այս էջը սրբագրված է
Աղքերուս մեջ, սիրելի՝ս
Քեղ տեսնելու համար ես,
Քեղ ցույց տվող,
Ի՝մ աչքերս սիրեցի։
ԲՈԼՈՐԻ ՊԵՍ
բոլորի պես,բոլորի պես
Խոհանոցի կին ես դուն ալ․
Բոլորի պես բոլորի պես
ես ալ մարդ մըն եմ հասարակ
Կերթամ գործի կուգամ գործի
ու կճաշենք մենք միասին
Բոլորի պես, բոլորի պես։
բայց բոլորին համար ահա
կմղենք միասնորեն
մարդ մնալու կռիվը մեծ։
Սուտին դեմ թուր կլլանք վահան,
մութը մեր կփախչի
ու պայքարի մեջ այսօրվան
Ոչ թե խոսող այլ բռունցքը ենք
միասնաբար միասնաբար։
Այստեղ արդեն այլ ենք հոգիս,
ող բոլորին բոլորի պես։
ՊԱՏԻ ՆՄԱՆ
պատի նման մնալ անխոս,
կանգնում մնալ պատի նման
եվ անաղմուկ երդիկ պահել
որ բույն ըլլա երջանկություն։