Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/187

Այս էջը սրբագրված չէ

Զարկավ կողերուն լույս Արագածի
Ու փշուր՛֊փշուր գնաց տաքցնել
Հոգիները մեր հայկազանց տոհմինէ
Կհիշես անշուշտ, նիկանոր Ոարրա,
Զրույցները մեր հանգիստ ու խաղաղ
Ջերմացնող շունչով իմ Հայաստանի
Ու պայծառ տեսքով մեր Մասիս սարի...
Կհիշե՞ս օրն այն, երբ «Արագիլի»
Թերրասին վրա լքած ճաշն հալոց,
Գրիչդ հրոտ թաթխեցիր ընդփույթ
Շողերուն մեջ լուծ և իրիկնացող
Ու երգգ առաջին երկնեցիր շուտով
Մասիսի մասին, մեր Մասիսին պես
Անծուխ ու անմուխ ներքին այրումով...
Ու սպաներեն երգգ առաջին,
Ան տյան լեռներու նայվածքով խորին
Տոնված Մասիսին ու ձոնված հալուն,
Ես կրցա կարդալ հայրենի նմանէ
Ու աստղերն հետո, Նիկանոր Ոարրա,
Քեզ ու զիս այն պես գերեցին թափով,
Որ մենք աստղային ճանապարհներով
Շրջանը ըրինք այս տիեզերքին
Ու հասանք մինչև Եղիշե Տարենց,
Ու հասանք մինչև Փապլո ներուտաւ
Գիշերն այդ հեռոլ, տակավ հեռացող,
Ու հեռանալով միշտ պայծառացող,
Կհիշեմ բարով գիշեր ու ցորեկ։
Երբ խարույկի պես բոցավառելով
Ու ամեն բառիգ լույս-կրակ տալով
Դարձած Էությամբ հարցում վիթխարի
Դուն՝ բոցալեզո՞լ, հարց տվիր ինծի..
— Այդ դարը եթե մեզ դարձյալ խաբե,
Ըսե, բարեկամ, թոռը Սալաթի,
Սանթիակոյի մեջ եթե մեզ խաբեն,