Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/191

Այս էջը հաստատված է

Որպես անկոտրում ու խորախորհուրդ
Որպես հավերժող մեր երդման վկա...

Նամակս ուշացավ, Նիկանոր Բարրա,
Լեր ներողամիտ, ու ողջույն քեզի,
Ողջույն Չիլիիդ քու լուսապայծառ,
Իմ Հայաստանես ու Հալեպեն իմ,
Վառե երգերուդ ջահը մշտավառ,
Պայքարի կոչե մարդերը մեկ-մեկ,
Ապա, ել, հյուսե սաղմոսներ սիրո,
Որոնց մեղեդին շուրջպարի կանչե
Ահելներ ամեն թեկուզ հենակով
Ու միլիոն, միլիոն պարմաններ դարուն,
Որոնք կաքավեն ու երգեն քեզ հետ...

Սալամ քեզ, Չիլի, բարև քեզ, Բարրա,
Այս ծաղկող և հին մեր անապատեն,
Որ հազար նիզակ փշրելե հետո
Իր զավակներուն երկիրն է հիմա,
Որ հինեն կուգա միշտ նորոգվելով,
Նորերու կարգին կ'ըլլա նոր պահակ
Այն մեծ երազին, որ գալիքն է մեր,
Որ արդեն կուգա բոլոր կողմերեն
Անխուսափելի գարունի նման...

Հալեպ, 1980 մարտ