Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/27

Այս էջը սրբագրված է

մը ուրարտական արձանագրություններով ու հայ ճարտարապետական կոթողներով կուլար ու կփայլեր արևի ճառագայթներուն նոր փայլ մը տալով։


Փարիզ, վերջին օրը, չեմ հիշեր ինչ կերանք, բայց աշխարհի ամենեն համով կերակուրը այդ օրն Էր, երևի, երբ Կարպիսը անակնկալորեն ըսավ.

— Խոսիր Հայաստանեն, այստեղ Փարիզի օդը շատ ապականած է ինծի համար, մի քիչ թթվածին տուր այնտեղից...

Այսքանը՝ երազային ընթրիքին առաջաբանն էր, որուն հաջորդեց ամենեն համեղ մասը, այսինքն իրական երազը։

Լսիր, վաղը միասին կմեկնենք Վան... տոմսդ պատրաստ է...

Ու դեռ զարմանքս չփարատած.

— Վերջիվերջո բժշկական վկայականիդ առիթով նվեր մը պե՞տք էր ընեի, թե ոչ...

Եվ որպեսզի «նվերին» վրայեն շուտ անցնի և թույլ չտա ծանրանալու, եզրակացուց.

— Մեզ հետ կուգան նաև երկու ուրիշ վանեցիներ։ Համոզած եմ զիրենք... Վազրիկն ու Անուշավանը։ Մինչև Պոլիս կուգան օթոյով։ Պոլիս կմիանանք ու խումբով կերթանք Վան։

Իսթանպուլ, գիշեր մը, Մարմարայի ափին նստեցանք Վազրիկին ու Անուշին հետ։ Ծովին վրա ինկող լույսերը դարձան ճամփա, ու այդ ճամփեն Անուշը մեզ տարավ իր ծնած քաղաքը՝ Վան, ուրկե իր հայրը կռվելով հեռացավ ու անցավ Արևելյան Հայաստան՝ երբ Անուշավանը տասը տարեկան էր։

— Կհիշեմ կռիվները։ Կհիշեմ մեր տուն։ Բայց մեր տուն ավերեցին թուրքերը։ Աղբյուր մը կար, նայինք կհոսի՞ տակավին, առուներ կային, ուր բոպիկ կմտնեինք խաղի համար, նայինք կմնա՞ն տակավին։ Վազո, մեր տուն գիտեմ։ Քո հորենական տուն գիտեմ, քո մորենական տունն ալ գիտեմ։ Եթե կանգուն է, ցույց կուտամ քեզ։

Սան պլակ եթե ցույց տվիր, քեզ կհամբուրեմ։ Մե ուի (բայց այո) արդեն ինչու կերթամ։ Մամաս, պապաս նորեն չտեսան Վանը, ես Փարիզ ծնա, բայց պիտի տեսնեմ