Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/28

Այս էջը հաստատված է

մեր երկիրը մոն բեյի քուա այս Վան, որ կըսեն, նայիմ Նորմանտիեն գեղեցի՞կ է։

Անուշն ու Վազոն մեզմե երկու օր վերջ պիտի գային։ Տոմս չկար։ Ինծի համար ալ տոմս չկար, բայց հիմա օդանավին մեջ եմ։ Ինչ լավ ըրի, որ Վազոյի խոսքին չհետևեցա, եկա օդակայան ու հիմա, շուտով օդանավը վայրէջք կկատարե Անգարայի օդանավակայանը ու անկե վերջ հաջորդական թռիչքներ քառորդ ժամերու դադարներով մեզ կտանին Վան...

Բայց, Վազո, ես քու խերդ անիծեմ, Վազո, խայտառակ։ Այդ ինչպես եղավ, որ առևտուրի մեջ ճարպիկ տղա, դուն հանկարծ հեռախոսեցիր՝ քու բառովդ՝ թելեֆոն ըրիր Կարպիսենց և հարցուցիր․

— Այդ Թորոս ինչ մարդ Է, որ մեզի հեա կուգա Վան․․․

«Ինչ մարդ» ըլլաս կասկածելուդ համար չէ, որ բարկացած եմ, այլ, ձախավերությամբ մը կաթը թափելուդ։ Կարպիսը տունեն գաղտնի կպահեր Վան երթալնիս։ Մանավանդ մայրիկեն։ Բարեբախտաբար հեռախոս առնողը մայրիկը չեղավ, ու երիտասարդ տիկինը, իր կարգին անակնկալի գալով հանդերձ, մեղսակից դարձավ մեր գաղտնապահության և արդեն իսկ դողդոջ մայրիկին խնայվեցան այնքան մտահոգություններ։

Սա Մալաթիո օդանավակայանն է․ բան չտեսանք քաղաքեն։ Ամբողջ ճանապարհին լուսամուտին փակած կնայիմ վար, կնայիմ դաշտերուն «համրել կուզեմ տեսանելի գյուղերը․ վարը շախմատի դաշտ մը կա կարծեք զրկված թագավորեն, բերդեն ու ձիեն․ զինվորներ կան տեղ-տեղ, ատոնք ցրված գյուղեր են, փոքր գյուղեր լեռներու կողքին։ Ամպերու մեջեն կանցնինք ու կարծեք ցացառ գյուղերը պահվտուք կխաղան ինծի հետ, աշխարհին հետ, աշխարհի աչքեն հեռու։

Կարճ թռիչքե մը վերջ օդանավը մեզ կհասցնե Տիարպեքիր։ Օգոստոսի խանձող արևը կդիմավորե մեզ՝ օդանավեն մեր վայրէջքին ժամանակ․․․ կարծեք արևը ոչ միայն երկինքեն կիջնե մեր վրա իր կրակով, այլ երկրեն ալ կբարձրանա դեպի մեզ․․․ Այդպիսի օգոստոս առաջին անգամ կտեսնեմ։ Կուղղվինք դեպի սպասման սրահը։ Բացիկներ կգնենք, անմիջապես, մի քանի տող կգրենք և փոստի տուփին մեջ կնետենք, հասցեագրելով այս քաղաքին մեջ ծնած ծանոթներու,