Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/29

Այս էջը սրբագրված է

Փարիզ, Ամերիկա, Արաբական երկիրներ... Կտեսնենք, թե քամիները ուր տարած են այս քաղաքին նախկին տերերը... մինչև ուր հասցուցած են։

Զովացուցիչ բաժակներու շուրջ նստած ենք։

— Տեսա՞ր պատերազմ ական օդանավերը...

— Այո։

— Տեսա՞ր պարիսպեն դուրս կառուցված նոր թաղամասը իր 4—5 հարկանի շենքերով...

— Այո։

— Այս կողմերը երբ կառույցներ կտեսնեմ՝ սիրտս կնեղվի...

— Կարևորը այս կողմերը չեն։ Եթե վերի մայրաքաղաքին մեջ շատ կառույցներ ըլլան, այն ժամանակ սիրտդ թող նեղվի... Տիգրանակերտը հարավ կհաշվվի և մաս չի կազմեր... մեր պահանջներուն...

— Տեսա՞ր ամերիկացիները օդանավին մեջ։

— Այո։

— Մարդիկը խոսիլ ալ չուզեցին։ Մասնագեաներ Էին, իջան այստեղ ու կորսվեցան։

— Գաղտնիք չէ, որ Տիարպեքիրը ռազմական կեդրոն է։ Ամերիկյան ռազմական կեդրոն։ Շինություններն ալ մասամբ ամերիկյան դրամով է։ Արևելքն ու Արևմուտքը խաբելու ձևը՝ կտավ հյուսելու հետ սորված են այս թուրքերը։

— Աչքիս առջև ահավոր պատկերներ եկան։ Տիգրանակերտցի բարեկամ մը ունիմ, անունը՝ Տիգրան։ Հիմա յոթանասունհինգ մը ըլլալու է։ Եթե ան պատմե, թե ինք ինչպես ազատած է սպանդեն, այս քաղաքին մեջ, թե իր հայրը ինչպես մեռցուցած են իր ներկայության, թե հետագային ողջ մնացած Տիգրանը քանի անգամ մահվան վախը ապրած է մինչև այս քաղաքեն ելլելը 1923 թվականը... զարհուրելի է, զարհուրելի...

Հայտարարություն... Վան թռչողները թող շտապեն։

Քիչ անդին Տիգրանի քաղաքն Է նոր թևով մը պարիսպեն դուրս եկած։ Քիչ անդին Հայոց պատմություն մը կա՝ զորքով, ուժով, խելքով գրված ու յաթաղանով, թուրքի ու քուրտի յաթաղանով ջնջված...