Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/32

Այս էջը սրբագրված է

մեջ տեղ ապահովելու համար։ Իզմիրեն ստացանք հեռագիրը. արդյոք դուք չէի՞ք...

— Այո, այո, մենք ֆրանսացի, բժիշկը մեր թարգման, կրցավ կարկտնել թրքերենը Կարպիս ու այդ վայրկանեն սկսյալ ես կոչվեցա տոքթոր պեյ և կատարեցի թարգմանիչի դեր ընդմեջ «ֆրանսացիներուն» և թուրքերուն։

Խոսող թուրքը ներկայացուց ինքզինք.

— Տեր և տնօրեն՝ Օթել Պեշքարտեշին։ Եկած եմ ձեզ առաջնորդելու մեր հյուրանոցը, որ Վանի լավագույն հյուրանոցն է։ Բարով եկած եք մեր քաղաքը։ Շատ գոհ պիտիի մնաք թե՛ քաղաքեն, թե՛ մեր պապերուն ձգած հնություններեն և հյուրանոցեն։ Սքանչելի քաղաք ունինք։ Սքանչելի ժողովուրդ։

Քաղաքը օդանավակայանեն հեռու էր միայն յոթ քիլոմետր։ Ճամփան ասֆալթապատ էր։ Պեշքարտեշի ինքնաշարժը կսահեր ասֆալթին վրայեն, ինչպես նավակ մը՝ հանդարտ լճակին։ Միայն մեր սիրտերը հանգիստ չէին։ Մինչ ինքնաշարժը կլափեր կարճ ճանապարհը, մենք աչքերով կչափեինք չորս կողմի տեսարանները։ Հանկարծ, կանգ առեք, ըսինք Պեշքարտեշի տնօրենին, կանգ առեք։ Ջաղացի մուտքին մոտ էինք։ Այսեղ կար կապույտ ցուցանակ, սպիտակ տառերով։

— ՎԱՆ— ծովի մակերևույթեն բարձրություն՝ 1700 մետր, բնակչություն՝ 31 հազար։

Իջանք ինքնաշարժեն։ Կարպիսն ու ես շրջանակեցինք՝ ցուցանակը մեր հասակով ու նկարվեցանք։ Կմտնենք հայրենի քաղաք։

Կարպիսը.

— Կտեսնե՞ս։ Առաջին պատերազմեն առաջ, մենք՝ հայերս, այս քաղաքին մեջ կազմած ենք մեծամասնություն։ Այդ օրերուն Վան ունեցած Է մինչև 48 հազար բնակիչ։ Այսօր, Եղեռնեն 55 տարի վերջ, Վանը ունի միայն 31 հազար բնակչություն, ըստ վկայության յուրյանց։ Կտեսնես, թե որքան ետ մնացած է քաղաքը։ Վստահ եղիր, եթե թուրքը մեզ ջարդած չըլլար, Վանը այսօր առնվազն կըլլար 200,000֊նոց քաղաք։ Բայց մեկ կողմեն լավ է այսպես մնալը։