Թորոս Թորանյանը կատարյալ բանաստեղծի մի տիպար է։ Խոսքը միայն նրա ժողավածուների մասին չէ։ Այլև գուցե ավելի շատ նրա մարդկային և ազգային նկարագրի մասին։ Այն ինչ անում է Թ․ Թորանյանը շուրջ քառորդ դարի ընթացքում, կարող է անել միայն հոգով բանաստեղծը։ Բոլորիս քաջ ծանոթ է եռանդուն գործունեությունն այստեղ՝ Երևանում և հետո Սփյուռքում։ Քիմիական հատուկ նյութեր կան, որ զանազան բաղադրիչներ իրար խառնելով շաղախը դարձնում են քարի պես ամուր։ Թորոսն այդ նյութն է։ Այս կարևոր աշխատանքը շատ անգամ անտեսանելի է մնում և չգնահատված։ Մենք նկատում ենք միայն շարվածքի արտաքին ամրությունը, սև աշխատանքը չենք տեսնամ։ Շատ ու շատ գործեր կան, որոնք գլուխ են եկել բացառապես նրա ջանքերով ն միայն հատուկենտ մարդիկ են իմացել այդ մասին։
Միայն անշահախնդիր մարդն այսպես կնվիրվի ընդհանուր գործին։ Թ. Թորանյանի այս պատրաստակամության մեջ՝ մեր լավագայն նախնիներին հատուկ իդեալիզմի գեղեցիկ ավանդը կա։ Սակայն չպետք է կարծել, թե նա համակ իդեալիզմ է։ Զարմանալին ու անհավատալին այն է, որ Թ. Թորանյանի մեջ չափազանց օգտակար ու համերաշխորեն միմյանց լրացնում են բանաստեղծն ու գործնական մարդը։ Ըստ երևույթին պետք է լրջորեն մտածել այս համաձուլվածքի մասին, քանզի այն ժամանակի թելադրանքով