չես ճանչնար, ասոնք հարյուր հազարներով քուրտ սպաննած են։ Է՞հ, ես անոնց․․․
- Ինչ կըսես, հարյուր հազարներով քուրտ սպաննած են․․․ չէի լսած։
- Դուք ինչ լսած եք որ․․․ Պարազանին կճանչնա՞ք, լսա՞ծ եք Մոլլա Մուսթաֆա Պարազանիի մասին․․․
- Հասանք, հասանք, պոռաց Ահմետ․ ահա այստեղ է կյավուրներուն գերեզմանը։
Հոս ու հոն ցրված քարեր։ Կոտրված քարեր, գերեզմաններուն վրայեն գլտորված քարեր, փորված գերեզմաններ, փորված գերեզմաններ․․․
Մեր աչքերը կմշուշվին։
- Ահմետ, այս հայերը ոը կըսեք, ի՞նչ տեսակ մարդիկ եղած են և հիմա ո՞ւր են։
- Ինչ գիտնամ, հայրս երբեմն բարեկամներով կխոսե․ կըսե՝ շատ մաքուր մարդիկ եղած են հայերը և հետո շատ հարուստ։ Այս գերեզմանները կտեսնե՞ս, փորված գերազմանները․ ահա մերոնք փորած են, որ ոսկի գտնեն․ այս մեկը կտեսնե՞ս, այս գերեզմանեն ոսկի գտան։
- Ոչ, ատկե չէր, ահա ասկե էր, պոռաց մեկը։
- Ոչ, դուք չեք գիտեր, ահա այս խորունկ գերեզմանեն էր, ծղրտաց մեկ ուրիշը․ նայեցանք այդ խորունկ գերեզմանին․ ընկերս իջավ մեջը, իր հասակին բարձրությունը ծածկվեցավ փոսին խորության մեջ․ կողքիս գլտորված էր ապառաժ քար մը, վրան կային մամուռ կապած հայերեն տառեր, անընթեռնելի վիճակի մը մեջ․․․
Բորենիներ՜, ըսավ ընկերս, բորենիներ՜, մեր գերեզմաններն ահգամ հանգիստ չեք ձգեր․․․ Լռուան ուզեց նկարել մեզ․ ես ալ դուրսեն կանգնեցա փոսին մոտ ու նկարվոցնք այդ դիրքով։ Հետո մեր ֆրանսացի բարոկամը ուզեց ամբողջ խումբը նկարել այդ գլորված քարին շուրջ։
-Ոչ, ըսավ փոքրիկներեն մեկը, այդ քարին մոտ չենք նկարվիր։
-Ինչու՞․․․
-Քարին վրա կյավուրի խաչեր կան, չե՞ք տեսներ։
-Չենք նկարվիր, չենք նկարվիր կյավուրի խաչերուն