Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/50

Այս էջը սրբագրված է

պատկառանք կազդե ու հիացմունք դիտողներուն՝ անունք ըլլան քու իսկ զավակներդ, թե թշնամի զորքեր․․․

ՈՒրարտական արքա Սադուր Բ-ի պալատն է, նվիրված Հիրմուշիս աստծու։

Պեղումները կշարունակվին։ Մասնագետ հսկողն է, որ կխոսի հատիկ-հատիկ,ու հույն առաջնորդը խոսվածը կթարգմանե խումբին ֆրանսերենի,ընդհանուր լռության մը մեջ։ - Աստվածներու արձաններ տակավին չեն գտնված։ Կառույցը պազալտե է,Պաիատի մուտքի դուռն է սա,Դրան երկու կողմերուն վրա ահաո ուրարտերեն արձանագրություններ։

Ահա զոհաբերման տեղեր սա ճամփա է հոսող արյան համար։ Գտած ենք քարեր՝ 3000-ամյակ հետքեր իրենց վրան։

-Ես թագավորաց թագավոր Սադուր Բ․ կանգնեցի այս կառոյցը հանուն Հիրմուշին աստծու։

Բերդն ու պալատը 2800 տարվան հնւթյուն ունին։ Այստեղեն գտնված են բազմագույն ֆրեսքներ։ Միջանցք  մը կա,որուն երկարությունը 146 մետր է։ թագավորը այս ճամփեն  կերթա պալատեն դեպի մեհյան․․․ Միջանցքին երկու կողմերուն վրա կբացվեին պատուհաններ, ուրկե արքայից արքան դեպի մեհյան իր ճանապարհին վրա կդիտեր բնությունը՝ աջինու ու ձախին բացված պատուհաններե։

Այստեղեն հսկա կարաս մը գտնվեցավ արձանագրություններով հանդերձ։

Կառույցին համար ոգտագործված են նաև չորցված աղյուս,որոնք դիմացած են դարերուն։ Դեպի պաիատ տանող ճամփաան մոզայիքով է պատված։ Երկու կողմի վրա կան սանդեր։ Սարդուր Բ-ի պաիատը եղած է, եռահարկ․այդ կփաստեն աստիճանները։ Ահա սա խոհանոդ եղած է, այստեղ կա քանալ մը Սա ճաշարանն է արքայական․ ահա սյուներ։ Այս վիթխարի փոսերը պահեստհներ եղած են ջուրի համար, որոնք ներքին անցքերով ընդհանուր կապ մը ունին, Սա մշտահոս ցայտադրյուր մը եղած։ Բերդեն գտնված են արքայական կնիքներ։ Ահա արտաքնոցներ քանալներով, որոնք կեղտը տարած են բերդն ի վար














Բ-