Հեռվեն վազրիկ, 65 տարեկա չճուղ՝ մըն ես․ ըսի քեզի, սիրտդ տկար է, ծովին մեջ պիտի չԹաղենք քեզ․ մե իլ նը քոմփրան րիեն սեթ ոմ ․ ․ ․ բայց այս մարդը ոչինչ չի հասկանում ։
- Ծո լակոտ, ալ սիրտ չմնաց, հասկացա՞լ, Վան հասա, չմեռած Վանա ծովս տեսա, ալ սիրտ չմնաց, ալ հիվանդ չեմ, զիս հողը կբուժեր և ոչ Թե Փարիզի փրոֆեսորները, հասկացա՞ր․ չոնուխը դուն ես, լակոտ, ելել ինծի դա՞ս պիտի տաս։ Դու Վան ինչ ըսել է գիտե՞ս, գիտե՞ս ըսա տեսնեմ ․․․ Ժամը մը ավել մնացինք ծովին հետ գիրկ-գիրկի։ Պանդոկ ձևակերպուԹյուններ։ - ՏոքԹոր պեյ, եկեք, խնդրեմ, այստեղ հարց մը կա, մենք երկուքս իրարու հետ հազիվ կրնանք լուծել այս հարցը։ Հոսքը մեջերնիս, այս ծերուկը հայու կնմանացնեմ․ գիտե՞ս ինչու, փասփորեն մեջ գրված է-- ծնաց Վան։ Անպայման վանեցի հայ մըն է․ դուք մոզմե կհաշվվինք, հասկցեք խընդրեմ ու զին տեղյակ պահեցեք։
Անուշավանին սենյակն եմ։ կՀասկցնեմ իրա եղածը Վազիրիկն ու ընկերս ալ կուգան։ Եղածը պարզ է։ Ես Ֆրանսացի եմ, բայց ծնած եմ Վան, կըսես, ըսավ վազրիկը։ Լավ, լավ, եղավ պատասխանը։ Զիս տարեք հյուրանոցի տնօրենի մո, ես գիտեմ իրեն ըսելիքս։
Գացինք - Մերհապա պայմ։ -Մերհապա․․․ պեհ երմենի,
Զարմացած էինք բոլորս ալ։ պանդոկապետը կժպտեր տարօրինակ ժպիտով մը։Տղաքը չէին գիտեր ինչ ըսել։ Տեսակ մը պաղ քամի փչեց ։ Օդը ցրտեց մեկ անգամեն, հակառակ դուրսի օգոստոսի արևին։ Անուշավանն ու տղաքը դուրս ելան։ Պանդոկապետը աչքով նշան ըրավ ինծի․-Կեցիր,դու մի ելլեր։ - Ասոնք բոլորն Հայ են։ Դուն ինչպես՞ա ինկած ես ասոնց մեջ։ Բայց մեզի վնաս մը չունին։ Իրենք Թուրիսթ են, ես՝ երկրին տերը։ Ըստ երևույթին բոլոր ալ վանեցի են, գիտես, վանեցիները հարուստ կըլլան։Ասոնք ամպայման այստեղ թաղված ոսկիներ ունի։ Շատ անգամ, երբ հին տուն մը