Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/74

Այս էջը սրբագրված չէ

խնդրանք ունինք— մեկը՝ կուզենք ունենալ Վանա թավամազ կատու մը, տարբեր գույնի աչքերով, իսկ երկրորդը՝ ծերունի մը, որ հին Վանը լավ գիտացած ըլլար։

— Վերջինը դյուրին է, ըսավ Պեշքարտեշ․ մեր վարորդ Հասանը ունի մեծ հայր մը, 70-ը վաղուց անցած։ Կկանչենք զինք, թող ձեզ պտտցնե։ Իսկ Վանա կատու գտնելը բավական դժվար է։ Կրնան բարձր գին ալ պահանջել։ Առաջ շատ կար։ Բայց ձեզի նման դուրսեն եկողները երբ շատացան, մեր նշանավոր կատուները պակսիլ սկսան։ Ամեն պարագայի՝ աչքիս վրա։ Ձեր խնդրանքները տեղն ու տեղը կաշխատիմ կատարել․ միայն դուք գոհ մնաք մեզմե, մեր միասին սխալ գաղափար չկազմեք․․․ Ե՞րբ կուզեք ծերուկը կանչեմ․․․

—Ժամը 11-ին։

—Աչքիս վրա։

Հինգ վայրկյան վերը Վանա նշանավոր ուրարտական բերդին ստորոտին էինք։ Մեզ շրջապատեցին մեծ թվով լաճեր։ Փնթի բառը չի կրնար որակել իսկությունը այս երեխաներուն, որոնք ունին ճպռոտ աչքեր, հոսող քիթեր, պատառոտուն հագուստներ։ Անդադար սիկարեթ կխնդրեն ու դրամ։

Ընկերս մի քանիին մանրուք բաժնեց։ Ատիկա պատճառ եղավ, որպեսզի բոլորը մեկ խուժեն խեղճին վրա, ամեն մեկը իր բաժինը ունենալու համար։ Վազրիկը վտարեց զիրենք։ Համարձակ մը «գոնե սիկարեթ տվեք» պոռաց։ Դարձյալ մի քանիներ ստացան։ Իրենց ամենին մեծը տասը