Վերջին վայրկյաններն էին․ օդանավը պատրաստ էր ընդունելու ուղևորները։ Լռուան վերջին պահուն ցանկացավ ըսել բաժակաճառ մը․ «Ժողովուրդի մը կյանքին մեջ հիսուն տարին մեծ ժամանակ մը կյանքին մեջ հիսուն տարին մեծ ժամանակ մը չէ։ Հազարամյակներ այս հողերը ձեզի պատկանած են։
Ամբողջ սրտով կմաղթեմ, որ այս հոյակապ ու անմշակ մնացած հողը, որ զինք վարողներուն կսպասե, այս կապուտակ ծովին հետ բնակավայրը դառնա ձեր թոռներուն․․․
Թող ձեր թոռները այստեղ ապրին, ստեղծագործեն, երջանկանան։
Հողը վերադարձվի իր իսկական տիրոջը, բայց առանց պատերազմի, քանի որ պատերազմը գեշ հետքեր կթողու իր ետին, արյուն կձգե իր ետին»։
Թուրիսթներու խումբին միակ հայը ու մեր խումբին միակ ֆրանսացին գացին։ Գացին բոլորն ալ՝ իրենց հետ տանելուվ քիչ մը Հայաստան։
Ամայացած օդանավակայանեն դուրս ելանք և ուղղվեցանք դեպի ծով։ Մեր վարորդը սկիզբները ավելի հաղորդական էր ու շեն․ կերգեր, անեկդոտներ կպատմեր։ Սկիզբները․․․ Հիմա ավելի չկամ էր՝ նվազ հանդուրժող։
Ծովեն ելլելե վերջ, ուղղվելով քաղաք, խոսքը բացինք Անի երթալու, ապա Մուշ ու Պիթլիս երթալու։ Նայինք, ըսավ։ Պերքարտեշը գիտե, ըսավ։ Քաղաքեն դուրս քշելու արտոնությունս տակավին չեմ ստացած, ըսավ․․․
Մինչդեռ քանի մը օր առաջ, իր մեքենային գովքը հյուսելով,մեզ մինչև կարս տանելու պատրաստ էր...Այն ատեն ընկերներուս հայ ըլլալը դեռ չէր գիտեր իննչպես դեռ չի գիտեր իմ ալ հայություն...
Հասանք հյուրանոց: պանդոկապետը կարճ զրույց մը ունեցավ Հասանին հետ ապա զիս կանչեց իր մոտ.
-Տոքթոր պեյ դուք մեզմե կնկատ