Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/88

Այս էջը սրբագրված չէ

Ամբողջ գյուղը քուռտեռով բնակված է։ Մուխթարին կբացատրեմ մեր գալու նպատակը,կներկայացնեմ «ֆրանսացի» հյուրերը։ Կըսեմ թե այս պարոնները հնություններով կհետաքրքռվին, կուզեն տեսնել Նարեկա վանքը ու կուզեն իմանալ, թե Նարեկացի բանաստեղծին գեռեզմանը կարելի՞ է գտնել։ — Ես գյուղին մուխթարն եմ քանի տարիե ի վեր։ Ինձմե առաջ հայրս մուխթար էր, գյուղին շեխը ըլլալով հանդերձ։ Ուրեմն երկար տարիներ այս գյուղը մեր ձեռքն է։ Չեմ լսած նման բանաստեղծի անուն, ուրեմն չեմ գիտեր նման գերեզմանի մը գոյության մասին։ Բայց հայկական վանքը այստեղ մոտիկը կգտնվեր։ Կգտնվեր կըսեմ, քանի որ հիմա կործանված է։ Հայկական տաճարեն մնացորդներ կան,հրամմեցեք, տեսեք։

Կհետևինք մուխթարին։ Այս մարդը երիտասարդ է ու սիրալիր։ 

— Ահա այս է Նարեկա վանքը։ Ո՜վ անգթությունը անգութներուն ու ժամանակին։ Նարեկա վանքեն մնացած է միրայն հաստ պատ մը պատին վրա