Այս էջը սրբագրված չէ
որքան ջարդած են խաչքարերը, որոնք տապալած են գերեզմանաքրերը․․․ Ահա իսկական գերեզմանատունը Հայոց, որ բլուրի կողքին կերկարի ու կլայննա արևին դիմաց ու ծովին, կապույտ Վանա ծովին․․․ -Ախ, այստեղ մեռնեի և գերեզմանես անվերջ գիետեի ծովը Վանա, ըսավ ընկերս ։ Սեղմվեցավ կոկորդս, կարծես արցունքը ոչ թե աչքերես պիտի գար, սյլ կոկորդես, որ փակվեցավ Հայուն անկշռելի տառապանքովը։