Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/99

Այս էջը սրբագրված է

— Կտեսնեք, որ խոստումներս կկատարեմ, Հուսամ դուք ալ կկատարեք ձեր խոստումները։ Վանը լավ ճանչցող ծերունի մը գտա ձեզի, վստահ եմ՝ գոհ մնացիք։ Հիմա գտա նաև Վանա Թավամազ կատու, ինչպես կփափաքեիք։ Ահա այս երիտասարդը ունի հատ մը։Խոսեցեք, համաձայնեցեք ու ձեր ուզած ատենը թող բերե։ Երիտասարդը բարևեց մեզ, ծանոթացանք։ -ՈՒնիմ սպիտակ, թավամազ, վեց ամսու, մեկ աչքը կապույտ, մեկ աչքը կանաչ կատու մը,ցեղական Վանա կատու մը։ Կբերեմ ձեզի վաղն իսկ․ միայն թե գիտեցեք, նման կատու մը գտնել շատ դժվար է այս օրերուն․ հակառակ այդ դժվարության՝ ձեզի կվաճառեմ կատուս 500 թըրքական չիրայով։ Ես սուղ գտա այս գինը։ Վաճառող տղան գովեց իր ապրանքը, Ընկերս․ - Ինծի համար երդումի համազոր որոշում է անպայման կատու մը տանիլ Փարիզ Վանեն ։ Վանեցիի մը տան մեջ Վանա կատու մը ունենալ շատ սազական է։ Կուզեմ, թող բերե, ըսե թող բերե վաղը տեսնենք։ Միայն թե հասկըցուր, որ առանց վանդակի չեմ ուզեր․ վանդակը իր հաշվույն։ Տղան վանդակին համար առարկեց, չեմ ու չեմ ըրավ, բայց ի վերջո համաձանեց։ Երբ կբաժանվեր մեզմե իր ետևեն պոռացինք․

-Կատուն անոթի չձգես մինչև վաղը։ Ինչպես թե, իմ կատուս անոթի՝ ձգեմ։ Աստված չընե, իմ կատուս միայն միս կուտե, ուրիշ ոչինչ։ Վաղը կտեսնեք, սքանչելի, սիրուն կատու մըն է։ 

Պետք է իջնել ծով: Այդ ամենօրյա պարտականություն էր մեզի համար ու սրբություն՝ ինչպես հավատացյալին համար պատարգը:

Ճանապառհը կանցնեն քաղաքապետին տան մոտեն: Ընկերս թե.

-Լսած եմ, որ քաղաքապետին կինը հայ է: -Կկասկածեիր, թե նախորդ իջևանածդ պանդոկին տիրոջ կինն ալ հայ է: Ով գիտե, քանի-քանի հայեր կան ներկայի