Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 05.jpg

Այս էջը սրբագրված է

նրանք հեռացան։

Ծառան դագաղը շալակեց և տարավ դուրս։

Հայրս գլուխը հակեց իմ վրա, ինչպես մի մթին և ծանր ամպ։

Քիչ անց՝ եկավ ուստա Մարգարը։

Հայրս գովեց նրա աշխատանքը, վճարեց և մի քանի բաժակ օղի տվեց։

Ուստա Մարգարը բարձրացրեց առաջին բաժակը։

— Շնորհակալ եմ, հաջի էֆենդի, բարով․․․— հանկարծ լռեց և ապշահար կանգ առավ։ Բաժակը վեր բարձրացրած՝ մնաց օդում։

— Վնաս չունի, խմե՛,— ասաց հայրս և ժպտաց։


***

Երկու օր անց՝ մտա փայտանոցը։

Սպիտակ սավանով փաթաթված երկար մի բան էր դրված պատն ի վեր։ Մոտեցա։ Բաց արի՝ հորս դագաղն էր։

Սարսափով վազեցի դուրս։

Հանդիպեց մայրս։ Մի ակնթարթ նայեց աչքերիս և անմիջապես փակեց իր ձեռքերով և ինձ սեղմեց կրծքին։ Ո՞վ է իմանում, ի՛նչ էր տեսել նա իմ աչքերում։ Դողում էի ամբողջ մարմնով, կարծես մերկ թողնված էի ցուրտ քամու առաջ։

Մայրս ոչինչ չհարցրեց ինձ։ Երևի նա զգաց, որ հորս դագաղն էի տեսել։

Հայրս պաշտոնատեղին էր գնում բարձր, սպիտակ և ռեհվան[1] էշի վրա նստած, որի թամբը զարդարված էր արծաթյա աստղերով և փիրուզյա քարերով։ Էշը փողոցի քար երից կայծեր էր թռցնում վազելիս։ Ծառան վազում էր նրա հետևից հևիհև, որպեսզի պաշտոնատեղին հասնելուն պես, մի ձեռով սանձը բռնի և մյուս ձեռքով էլ՝ ասպանդակը, որ հայրս ցած իջնի։

Ծառան էշը տուն էր բերում առանց նստելու։ Եվ ոչ ոքի

  1. քայլքի տեսակ