Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 101.jpg

Այս էջը սրբագրված է

Նրա գնալուց հետո սկսվեց կոմեդիայի երկրորդ գործողությունը։

Սուրբ հոգի առնողներր հետզհետե սկսեցին դուրս գալ տներից և խանութները բաց անել, թողնելով սուրբ գիրք կարդալը (առնելուց հետո միայն սուրբ գիրք էին կարդում), որովհետև տան եկամուտը պակասեց։

Խանութները բաց անելու հետ միասին սկսվեցին փողոցային սկանդալները։ Ով որ սուրբ հոգի էր առել և ահա դուրս էր գալիս՝ գնալու և առևտուրը շարունակելու, փողոցում ենթարկվում էր ծաղրածունակի։ Ծաղրածունակը սկսվեց ինքնաբերաբար, բաց լուսավորչական քահանաները վարագույրի ետևից հրահրում էին։ Նրանք այն աստիճան արծարծեցին ծաղրուծանակի խարույկը, որ հասցրին կատարյալ ողբերգության։

— Հը՞, սուրբ հոգին ինտո՞ր էր, կոտոշ ունե՞ր․․․

— Հը՜, սուրբ հոգին բանիս նմա՞ն էր․․․

— Ծ՛ո, երևի սուրբ հոգին ջիվերուս[1] պես էր․․․

Այսպես աղաղակում էին ու ծափ տալիս։

Բայց սուրբ հոգի առնողներից ոմանք, այս ծաղրը նմանեցնելով «տիրոջ չարչարանքներուն», մի տեսակ հպարտությամբ տարան։

Օրինակի համար՝ ես հիշում եմ, նրանցից մեկն աղաղակում էր ծաղրի ժամանակ՝ աչքերը երկինք հառած և բազկատարած․

— Տե՜ր Հիսուս Քրիստոս, քո ճամփայեն կերթամ կո՜ր․․․

Քրիստոսի ճանապարհն այն էր, որ նրա նման իրենք էլ ծաղրվում էին սուրբ հոգու համար։

Շատերը բավական սպասեցին խանութը բաց անելու, մինչև որ բազմությունը հոգներ և մոռանար, բայց բազմությունը ո՛չ հոգնեց և ո՛չ էլ մոռացավ։ Բոլորն էլ գիտեին, թե ով դուրս չի եկել և երբ է մտադիր դուրս գալու։

Եվ ամենավերջինն էլ չազատվեց ծաղրից։

Մի ամիս հետո լուր ստացվեց, որ մր․ Ջեյկըբը Տիգրանակերտից

  1. ոտներ