Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 102.jpg

Այս էջը սրբագրված է

դեպի Մուսուլ գնալիս՝ սպանվել է անհայտ չարագործների ձեռքով։

Երբ այս լուրը հորս հայտնեցին, ասաց․

— Չարյաց մեծագույնն ի չիք եղավ։


***

Բողոքականնե՜ր… Ինչպե՞ս էր ստեղծվել բողոքականների համայնքը։

Ով եկեղեցու մի պաշտոնյայից սրտնեղեր, վարդապետից կամ քահանայից, տիրացուից կամ ժամկոչից, գնում էր ժողովարան, աղոթք էր անում և «դարձի» գալիս։ Մի հյուսն կար, որ գժտվել էր լուսավորչական եկեղեցու ժամկոչի և նրա կնոջ հետ (նրանք հարևաններ էին) և գնացել, բողոքական դարձել։ Անունը Մամբրե էր։ Սովորություն էր, որ երբ մեկը բողոքական դառնար, նրան պարոն էին կանչում։ Մեկ օրից մյուսը Մամբրե ախպարը դարձավ պարոն Մամբրե։ Պարոն Մամբրեն ժողովարանում այսպես էր աղոթում. «Տե՛ր, — ասում էր սուտ լացով, — քո սուրբ հոգիդ գազյաղիուվ[1] մեր սրտերը վառե»։

Գերմանացի մր. Էյմանը, որ կոլեջ էր բաց արել մեր քաղաքում և եռանդուն պրոպագանդ էր մղում քրիստոնյաներին քրիստոնյա դարձնելու համար, շատ էր հավանել պարոն Մամբրեին և, կանչելով իր մոտ, նրան աշխատանք էր տվել բարձրը ռոճիկով, նվիրելով նրան նաև իր հնացած շորերը։ Հանկարծ մի օր Մամբրեն երևաց մեր փողոցներում եվրոպական շորերով, օսլայած օձիքով և փողկապով։ Եթե հռովմեական տոգա հագներ մեկը, այնքան տարօրինակ չպիաի թվար։ Շորերը պարտադրեցին նրան, որ մեծ բեղերը փոքրացնի։ Փոքրացրեց։

Պարոն Մամբրեն, ցանկանալով ավելի առաջ գնալ, մտածել էր շատ տարօրինակ մի բան։ Մտածելուց հետո էլ (ամենատարօրինակը) ցանկացել էր գործադրել։

Մի կիրակի, ժողովարանից հետո, պարոն Մամբրեն ապուշացած կերպարանքով (այդպիսի ապուշ կերպարանք ստանում

  1. նավթ