Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 31.jpg

Այս էջը սրբագրված է

վերցնում էր իր ուսերի վրա և ման ածում։ Այն ժամանակ ես ոչինչ չէի հասկանում, այժմ եմ հասկանում նրա տրամադրության հեղաշրջման պատճառը։

Երբ Գոգոն նորից էր սկսում ջղայնանալ, կատաղել և մեզ տված ապտակները շատացնել՝ մենք փոքրերս անգամ, գնում խնդրում էինք մայրիկից։

— Գոգոն գեղ ղրկեցե՛ք, ի՜նչ կըլլի, նորեն սկսեր է մեզ ծեծել։

Մայրս քթի տակ մեղմորեն ժպտում էր և, այս անգամ, առանց հորս թելադրանքին, Գոգոյին ուղարկում էր գյուղը։ Այդ բանի համար մենք չափազանց ուրախանում էինք, նախ՝ մի քանի օր բացակա էր լինում տնից և երկրորդ գալուց հետո էլ անսահման բարի էր լինում։

Անցնում էր միառժամանակ, նորից Գոգոյի աչքերն սկսում էին չաթալ տեսնել, սրտնեղություն անսահման։

— Մայրիկ, ղրկեցե՛ք Գոգոն տուն․․․

— Շատ գործ ունի, օղո՛ւլ, ամեն ատեն գեղ երթա՞լ կըլլի։

— Ի՞նչ կըլլի, ղրկե՛․․․

Եվ Գոգոն նորից էր գնում և վերադառնում բարի։

Այդ բարի օրերից մեկում Գոգոն փրկեց իմ կյանքը կամ առնվազն՝ հաշմանդամ լինելուց։

Մեր տան դահլիճի առաստաղի վրա կար մի արձանագրոոթյուն, որը գրված էր տունը կառուցելու ժամանակ։ Այդ արձանագրությունը հետևյալն էր.

«Որդիքս Հակոբ, Գևորգ, Լևոն
Ժարանգորդք են տանս այսորիկ»։

Որովհետև տան կառուցված ժամանակը ես ծնված չէի, ուստի իմ անունս արձանագրության մեջ չկար։ Մի օր ես այնպես մտածեցի, որ եթե իմ անունը չկա, ուրեմն ես չեմ կարող ժառանգորդ լինել «տանս այսորիկ»։ Ներքևի հարկից, գաղտնի, վեր հանեցի եռոտանին և բարձրացա վրան, որպեսզի իմ անունը ես ավելացնեմ ժառանգորդների ցանկում։ Դեռևս գրելու գործողությունը չէի սկսել, երբ եռոտանին սկսեց երերալ և ծռվել։ Բարեբախտաբար, արձանագրությու ից քիչ հեռու կար մի մեծ կեռ երկաթ, որից ձմեռը մեծ լամպն էին կախում, բռնեցի այդ կեռ երկաթը, եռոտանին