Էջ:Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա 33.jpg

Այս էջը սրբագրված է

չլսելու և չտեսնելու էր տալիս, որովհետև մայրս ասում էր.

— Չոճուխն եր են, անկաճ մի կախեր։

Այնուամենայնիվ, Գոգոն երկար չհամբերեց հեգնանքներին և մի օր տղերանց մեկին հայտարարեց․

— Ծո, խնլո՛տ, քեզ էնֆիեի[1] պես քիթս կքաշիմ։

Այս առիթ տվեց, որ հարաբերություններն ավելի սրվեն, մանավանդ նրա և Լևոնի միջև։

Մի օր էլ Լևոնն իր դասընկերներին հավաքել էր և բերել լցրել մեր դահլիճը՝ զվարճանալու համար։

Գոգոն պատվիրեց Լևոնին, որ 10—12 տղաներ, բոլորն էլ իրեն նման պատանի և չար, անհարմար է դահլիճում զվարճանալ, ավելի լավ է գնալ պարտեզ և զվարճանալ մարգագետնի վրա, խոստացավ նրանց բերել աթոռ և օշարակ։ Լևոնն ընդդիմացավ այս կարգադրության, որովհետև Գոգոն էր արել․

— Չե՛մ երթա։

Գոգոն պատրաստվեց կոտրել Լևոնի համառությունը, մանավանդ տեսնում էր, որ վերջերս խորտակվում էր իր հեղինակությունը մեր տան մեջ, որտեղ արդեն 40 տարի էր, ինչ իշխում էր, բայց մայրս մոտեցավ նրան և զսպեց․

— Անկաճ մի կախեր, թող երթան։

— Դուն ես մեջքս կոտրողը, խանըմ,— հառաչեց Գոգոն։

Տղաներն սկսեցին իրենց զվարճությունները դահլիճում, զվարճություններ, որոնք ուրիշ բան չէին, եթե ոչ անկրթություններ՝ ծխել, ծխախոտի քիթերը նետել հատակին, գորգերը տակնուվրա անել, բարձերն իրար նետել և վերջապես հայելին կոտրել։

Գոգոն երկար ժամանակ լսում էր աղմուկը, բայց զսպում էր իրեն, մայրս այդպես էր պատվիրել, բայց երբ զգաց, որ դահլիճը գլխիվայր էր դառնում, բարձրացավ դահլիճը և բոլորին մեկիկ֊մեկիկ դուրս վռնդեց։

Լևոնն ամոթահար և անկարող՝ սկսեց շրթունքներր կծոտել։ Հորս ողջության անպայման կտաներ այս ամոթահա–րությունը, բայց նրա մահից հետո՝ երբեք։

— Այս տանը տերերեն մեկը ես իմ, ծառան իրավունք

  1. բուռնոթի, քթախոտ